Սերժ Սարգսյանը մտել էր բավական ռիսկային խաղի մեջ. Հակոբ Բադալյան

Հրապարակող՝

44101610_2110264645663992_6563758425509986304_n

Ամենադիտվածներ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Սիրիայում Թուրքիայի սկսած ռազմական գործողության ֆոնին. տասը տարի առաջ այս օրը Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք, բարեբախտաբար, փոշոտվեցին դարակներում, որովհետև էն բովանդակությամբ իրականացվելու դեպքում, որով մեկնարկում էին դրանք, Հայաստանի և Արցախի համար լինելու էր շատ վատ:

Սերժ Սարգսյանը մտել էր բավական ռիսկային խաղի մեջ, որից կարողացավ դուրս գալ գրեթե առանց կորստի թե՛ իր, թե՛ Հայաստանի համար: Իհարկե, այդ թվում զգալիորեն արևմտյան աջակցության շնորհիվ: Արևմուտքը, բնականաբար, անելու էր հնարավորը հայ-թուրքական, իսկ իրականում հայկական շահերի հաշվին ռուս-թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն թույլ չտալու համար:

Արևմուտքի ակտիվ ներգրավումն էլ, բնականաբար, բարդացնելով խաղը, բերեց Ռուսաստանի վարքագծի փոփոխության՝ հանգեցնելով ի վերջո վտանգավոր գործընթացի փակուղու»:

https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/2715339031823214

Ամենաթարմ