fbpx
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը պարտավորություն էր ստանձնել Արցախի տարածքների մեծ մասը հանձնել․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Անհամեստություն չլինի, բայց հեղափոխությունը փրկեց Արցախը. Սերժ Սարգսյանը պարտավորություն էր ստանձնել Արցախի տարածքների մեծ մասը (7 նախկին շրջան) հանձնել Ադրբեջանին և դա ինքը նույնիսկ հրապարակային է ընդունել:

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Ստեփանակերտը նախ հանվեց բանակցություններից և եթե 1990-ականներին միջազգային կառույցների շատ փաստաթղթերում կոնֆլիկտը նշվում էր որպես «Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի» հակամարտություն, ապա 2000-ականներին պոպուլյար դարձավ «Հայաստանի կողմից Ադրբեջանից օկուպացված տարածքներ» եզրույթը (մանրամասները շուտով կհրապարակենք):

Այժմ իշխանությունը խնդիր ունի վերացնելու այդ սխալների հետևանքները, միջազգային հանրությանը բացատրելու, որ Սերժ Սարգսյանի՝ հող հանձնելու խոստումները չեն իրականացվելու և որ Ստեփանակերտը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ:

Այս ամենը բաց աղբյուրներում կա: Ու ես շատ, շատ, շատ եմ ցավում, որ չեն հրապարակվում մանրամասներ նախորդ իշխանությունների ստանձնած պարտավորություններից: Հույս ունեմ, որ մի օր իշխանությունները կանեն դա:

Բայց եղած ու հրապարակված փաստերն արդեն բավարար են, որ պնդենք, որ հեղափոխությամբ իշխանությունից հեռացվեց մեկը, ով միջազգային հանրությանը շատ քիչ բանի դիմաց խոստացել էր հանձնել Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը:

Եվ հիմա ՀՀԿ-ականներ ու ՀՀԿ-ի հետ «Ազգ-բանակ» քարոզչություն արած որոշ կադրեր իրենց մեջտեղից ճղում են, թե բա «Նիկոլը հողերը հանձնում ա»:

Հ. Գ. Եվ ես հիմա չեմ էլ ասում, թե տասնամյակների ընթացքում կոռուպցիան ոնց էր թուլացնում Հայաստանը և, որպես հետևանք, Արցախը պաշտպանելու մեր կարողությունը»:

https://www.facebook.com/danioanis/posts/10219648588302314

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ