Սերժ Սարգսյանը վատ ղեկավար է եղել ու մոռացել է բոլոր հին ընկերներին․ Խաչատուր Սուքիասյան

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
xachatur

Ամենադիտվածներ

Այն խնդիրները, որոնք որ խոչընդոտ են հանդիսացել, այսօր արդեն չկան։ Այս մասին այսօր ադամանդանդագործական ընկերության արտադրամասի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյան՝ հավելելով, որ պետք է սկենք վստահել համակարգին։

Սուքիասյանի կարծիքով՝ համակարգին վստահելու դեպքում մենք էլ կդառնանք այն երկրներից, որտեղ քաղաքացին վստահում է ցանկացած պաշտոնյայի։ Նա նշեց, որ այսօր կան պաշտոնյաներ, որոնք չեն համապատասխանում, ձախողվել են և թույլ են, սակայն կան նաև պաշտոնյաներ, որոնք փայլուն կատարում են իրենց աշխատանքը։

Խոսելով տարիներ առաջ տեղի ունեցող դեպքերի մասին, Սուքիասյանը նշեց, որ այն ժամանակ շատ գործարարների առաջարկվել է գալ այսեղ և գործարաններ բացել, սակայն նրանք հրաժարվել են, քանի որ բոլորն ուզեցել են փայ մտնել, իսկ այսօր արդեն այդ խնդիրը չկա։

«Այն խնդիրները, որոնք որ եղել են և խոչընդոտ են հանդիսացել, այսօր արդեն չկան։ Նախ՝ առաջինը միլիոնը փոքր բիզնեսի համար լավ գիտենք, որ ազատված է։ Դրանից հետո պարզեցված հարկը թողել են՝ 58 միլիոն։ Հաստատագրված վճարը, երկար տարիներ ասում էինք, որ դա պետք է փոխվի։ Այն ժամանակ չէին փոխում, իսկ հիմա փոխել են արդեն շրջանառության հարկ է և բոլորը գոհ են։ Ես շուկան շատ լավ եմ տիրապետում »,-նշեց գործարարը։

Խաչատուր Սուքիասյանը խոսեց նաև ԵԺԿ նիստում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել ու ամեն ինչ արել է իր և իր փեսայի համար: Գործարարը նաև հերքել է, որ լավ հարաբերություններ է ունեցել երրորդ նախագահի հետ:

«Սերժ Սարգսյանին ես շատ լավ ճանաչում եմ, իր հետ զրույց եմ ունեցել տարբեր ժամանակներում: Եթե Սերժ Սարգսյանն ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ իր հետ լավ հարաբերություն եմ ունեցել: Ես հիշում եմ նրան, երբ նա Ղարաբաղից եկավ: Նա իր բոլոր հին ընկերներին մոռացավ, մինչև անգամ նրան, ումից ընդունել էր նախագահությունը»,- ասել է Սուքիասյանը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ հետհեղափոխական Հայաստանում դեռևս բիզնեսը զարգացնելու համար բարենպաստ պայմաններ չկան, Սուքիասյանը նշեց, որ չի կիսում Գագիկ Ծառուկյանի կարծիքը։ Նրա խոսքով՝ եթե պարոն Ծառուկյանը ասում է, որ խնդիրներ կան, պետք է այդ խնդիրներով զբաղվել, որ դրանք այլևս չլինեն։

«Եթե խոսքը նրա մասին է, որ հողի կատեգորիա պետք է փոխվի, դա արդեն ուրիշ ինստիտուտ է։ Մեկ պատուհան պետք է լինի և կարծում եմ, որ կլինի։Ես չեմ կարծում, որ հիմա գործարարներն օրենքից դուրս խնդիրներ են ունենում։ Կարծում եմ՝ գործարարներն այս պահին կունենան օրենքի սահմաններում խնդիրներ։ Շատ դեպքերում իմ ընկերներն էլ են ինձ ասում էսպիսի բան կա, ճշտում ենք տեսնում ենք, որ էդպես չէ»,-ասաց նա։

Հարցին, արդյո՞ք Հայաստանում տնտեսական հեղափոխությունը թափ է առնում, Սուքիասյանը նշեց, որ եթե Հայաստանում կոռուպցիան վերացած է, հավասար պայմաններ են, եթե հակամենաշնորհային գործիքները գործում են, դա արդեն հեղափոխություն է։

«Ուղղակի մարդիկ պետք է համոզվեն, որ ազատություն կա և սկսեն ներդրումներ անել։ Չմտածեք, որ ՀՀ-ում ԱՄՆ կամ Ճապոնիայի մակարդակի մեծ գումարներ ներդրում լինի։Պետք է բազմազան ներդրումներ լինեն։ Սա փոքր երկիր է չի կարող շատ մեծ գումարների մասին խոսք գնալ»,-եզրափակեց Սուքիասյանը։

Ամենաթարմ