«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի….» «Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը…»
Հրաժարականի հայտնի տեքստից հետո՝ Սերժ Սարգսյանը հանրային ելույթ չէր ունեցել։ Սակայն տևական լռությունից հետո լրագրողներին որոշ չափով հաջողվեց «խախտել լռությունը»։
Մարտի 20-ին, ՀՀ նախկին նախագահ, Շախմատի ֆեդերացիայի ներկա նախագահ՝ Սերժ Սարգսյանը Շախմատի տուն էր այցելել՝ ֆեդերացիայի նիստին մասնակցելու նպատակով։Հանրային հեռուստաընկերության լրագրողին դժվարությամբ, բայց հաջողվեց հարցեր ուղղել նրան։ Այն հարցին, թե՝ ինչու՞ պաշտոնաթող նախագահը հանրային ելույթ չի ունեցել հրաժարականից հետո, Սարգսյանը պատասխանեց. «Երբ որ ժամանակը գա՝ ունենալու եմ»։
Լրագրող հիշեցրեց, որ վերջին ելույթի ժամանակ Սարգսյանն ասել է, որ՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, իսկ ինքը սխալվեց և փորձեց ճշտել՝ արդյո՞ք հիմա էլ նման կարծիքի, ինչի ի պատասխան Սերժ Սարգսյանը պատասանեց. «Ես ձեզ ասացի, երբ որ անհրաժեշտ գտնեմ, այն ժամանակ ես հանրային ելույթ եմ ունենալու։ Հիմա ինչու՞ եք գալիս ինչ որ բան պարտադրում»։