fbpx
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը խոսում է մի բանից, որը հենց իրենց է վերաբերում. Մարուքյան

Սերժ Սարգսյանը խոսում է մի բանից, որը հենց իրենց է վերաբերում: Այս մասին այսօր ԱԺ-ում հրավիրված ասուլիսի շրջանակներում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար  Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին:

«Սահմանադրությամբ հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները խեղաթյուրված են, խորհրդարանական կառավարման ամբողջ տրամաբանությունը ապականված է, և այդ Սահմանադրության հեղինակները իրենք են»,-ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ Սարգսյանը հիմա քննադատում է այն, ինչ ինքը ստեղծել էր իր համար, սակայն չկարողացավ վայելել:

Սահմանադրության մասին խոսելով՝ Մարուքյանը հավելեց նաև, որ ներկայիս իշխանություններին պետք է մեղադրել նրա համար, որ այդ համակարգը դեռևս գործում է:

«Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին, եթե նման բան լիներ, մենք անպայման հայտարարությամբ հանդես կգայինք»,-ասաց Մարուքյանը:

Լրագրողների հարցին, թե Արսեն Բաբայանի դեպքը արդյո՞ք քաղաքական հետապնդման օրինակ չէ, Մարուքյանը տվեց բացասական պատասխան՝ ասելով, որ դեռ նման հիմքեր չունի։

Բազմիցս անդրադարձել եմ այս հարցին, և իմ կարծիքով սա անապագա քրեական գործ է, որը ինչպես մեծ շուքով հարուցվել է, այնպես էլ մեծ շուքով էլ կարճվելու է»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ