Հասարակություն
21:50 15/10/2019

Սերժ Թանկյանը Էրդողանին համեմատել է Հիտլերի հետ

Աշխարհահռչակ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր Instagram-ում լուսանկար է տեղադրել, որը համեմատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ:

«Հիտլերը և Էրդողանը: Իսկապես զարմանալի է»,- գրել է Թանկյանը լուսանկարին կից:

Լուսանկարում նշված է երկու ամսաթիվ ՝ 1939 թվականը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և 2019 թվականը՝ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ թուրքական «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկը:

View this post on Instagram

Hitler & Erdogan-truly uncanny

A post shared by Serj Tankian (@serjtankian) on

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ