Քաղաքականություն

Սերժենք ուտիլ են գնել և ոչ միայն Իսկանդերը, այլև Սմերչի գլխիկները խոտանի մակնշում են ունեցել. Այվազյան

Azat TV մեդիանախձեռության հիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«Իսկանդերը կրակողներն ու պայթյունին հետևողներն են ասել Նիկոլին, և դա առհասարակ հայտնի փաստ է հատկապես մեր զինվորականների մոտ, որ անարդյունավետ գնում ա եղել Իսկանդերները: Դրանք բալիստիկ ու միջուկային հրթիռներ չեն կրել իրենց վրա, առավել ևս դիպուկության մեծ խնդիրներ ունեն: Այսինքն, սերժենք ուտիլ են գնել և ոչ միայն Իսկանդերը, այլև Սմերչի գլխիկները խոտանի մակնշում են ունեցել: Ավելին, Նիկոլի ասելով՝ ՍՈւ-30-ի պլանավորումն ու գնումներն էլ են արվել Սերժի օրոք, իսկ ինքը հանցավոր չիմացությամբ կամ հեղափոխական տրամաբանությամբ (ինքը վիզ առավ), որն իրեն օժտել էր ժողովուրդը, չի փոխել նաև ՊՆ-ն:

Այ որ ասում էինք բամակարգային փոփոխությունների գնա, սրա համար էինք ասում, այ որ ասում էինք մի մերժի քաղաքական հոսանքները, հիմա փողոցոյմ կատաւվող լղոզված ու քրեական գրծոննրի ի հայտ չգալու մասին էինք ասում:
Դե գնա ու դիմացի, Հայ ժողովուրդ: Այսքան կեղծիքն ու այսքան սուտը ե՞րբ դնենք մի կողմ, որ արտադրում են Սերժն ու Նիկոլը, Լևոնն ոյ Ռոբերտը: Դնենք մի կողմ ու մաքուր էջից սկսենք գրել: Զզվցրին իրենք ու իրենց քաղաքական հետնորդները: Բռնությունն էլ քարոզում ու ատելություն են տարածում, բայց դա իրենց է բռնելու առաջին հերթին՝ ամենաանմեղից սկսած: Իսկապե՞ս չեն գիտակցում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ