fbpx
Կառավարություն

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների հարցով մշակվել է ազգային ծրագիր․ Բաթոյան

Գլոբալ գենդերային ճեղքվածք զեկույցում, որը վերաբերում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին, այստեղ լուրջ պրոբլեմ ունենք, և սա անթույլատրելի երևույթ է․ նհամատեղելի է մեր այսօրվա իրականության հետ, չի կարելի թույլ տալ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով օրեր առաջ Անվտանգության խորհրդի կողմից պատրաստված զեկույցի արդյունքները՝ գլոբալ ցուցիչներում Հայաստանի շարժընթացի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև այս առումով աշխարհում վատթարագույն տեղերում ենք գտնվում, բայց նկատեց, որ այսօր ՀՀ բնակչության մեծամասնությունը կանայք են, իհարկե այստեղ որոշ դեր ունեցել է պատերազմը:

«Մեր ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերից մեկում, որը գրվել է 2014 թվականին, կանանց դերի վերաբերյալ կա արձանագրում, որ նրանց դերի ընկալման այն իրավիճակը, որն այսօր ունենք, սպառնալիք են ստեղծում ազգային անվտանգության համար»,-ասաց նա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ մշակվել է ազգային ծրագիր, և այն ավելի համակարգված կդարձնի այս գործողությունները:

Վարչապետը կոչ արեց հետևողական լինել այս հարցում:

Նա հայտնեց, որ կյանքի որակի ցուցիչը՝ ըստ քաղաքների, շատ քիչ առաջընթաց ունի, տնտեսական ազատության ցուցիչով Հայաստանի դիրքերը վատացել են, պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը:

Ընդհանուր առմամբ, նա հորդորեց զեկույցների նկատմամբ ուշադիր լինեն, քան որ դրանք ինդիկատոր են: Նա նշեց, որ զեկույցների իննսուն տոկոսում լուրջ դրական արձանագրում ունենք՝ ժողովրդավարության, խոսքի, մամուլի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում և տասնյակ զեկույցներում Հայաստանում մեծ քայլերով արձանագրում է առաջընթաց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ