fbpx
Աշխարհ

Սերխիո Ռամոսին տուգանել են ապօրինի ծառահատման համար

Մադրիդի «Ռեալ»-ի  և Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը քաղաքային իշխանությունների կողմից տուգանվել է 250 հազար եվրոյով: Այս մասին հայտնում է isport.ua-ն:

Պատճառն այն է, որ Aguilena de Inversiones SA ընկերությունը, որը պատկանում է ֆուտբոլիստին, Մադրիդի Լա Մորալեխի թաղամասում անօրինական կերպով մոտ 90 ծառ է կտրել: Դրանց մեջ եղել են  դարավոր կաղնիներ և սոճիներ:

Բացի նշված տուգանքից Մադրիդի քաղաքապետարանը պարտավորցրել է ընկերությանը այդ հատվածում ծառեր տնկել:

Նշվում է նաև, որ հենց այդ տարածքի վրա է իսպանացի ֆուտբոլիստը պատրաստվում առանձնատուն կառուցել, իսլ բողոքը ներկայացվել է հարևանների կողմից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ