fbpx
Աշխարհ
07:00 30/06/2019

Սև ծովի ափին փոթորիկ է սպասվում. ԱԻ կառավարման ծառայություն

Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, Սև ծովի ամբողջ ափային գոտում սպասվող փոթորիկի մասին զգուշացնում է բնակչությանը և կոչ անում չմտնել ծովը:

Ինչպես հայտարարում են Վրաստանում, Սև ծովի ողջ ափային գոտում գրանցվում է 4 բալ ուժգնությամբ փոթորիկ և սպասվում է փոթորկի առավել ուժգնացում: Հաղորդում է 1tv.ge-ն:

«Կտրականապես արգելվում է փոքրահասակ երեխաներին առանց ուշադրության թողնել ափին:

Ափային գոտում բարձրացված են կարմիր դրոշներ, որը խոսում է ծով մտնելու ժամանակավոր արգելքի մասին:
Ինչպես նաև, մոբիլիզացված են փրկարարների հավելյալ խմբեր»,- հայտարարում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ