fbpx
Աշխարհ
19:40 02/08/2019

Սև ծովում լողացողներ են խեղդվել. հարուցվել է քրեական գործ

Կինը և նրա 12-ամյա դուստրը լողալիս խեղդվել են Սև ծովում: Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը:

Նշվում է, որ նրանք լողալիս են եղել Կապրովանիի ափին մոտ՝ Ուրեկիի և Շեկվեթիլիի միջև՝ Գուրիայի շրջանում: Խեղդվածների դիերը փրկարարները դուրս են բերել ափ: Տեղի ունեցածից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ