Զինված Ուժեր
11:46 22/07/2021

Մի՛ ուրացեք Սև լճում մեր զորքի արածն ու պահածը (Տեսանյութ Սև լճից)

Հուլիսի 22-ին Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում Սև լճից տեսանյութ է հրապարակել, որին կից գրառում է կատարել։

«Այս տեսանյութը Սև լճից է արված, մեր եղբայրների կողմից, որպես ապացույց, որ Սև լիճն ամբողջությամբ չի անցել ադրբեջանական կողմին: Սա ի պատասխան այն անիրավ ու խաբեբա լրատվամիջոցների և իրենց թուլակամ ու հայրենիքի ու զորքի անվտանգությունը խաթարելու նպատակ ունեցող տերերի: Այդ ռեպորտաժը և նմանատիպ հրապարակումները ես դիտարկում եմ որպես «նավոդկա»՝ ընդդեմ մեր տարածքների և տղերքի: Հիմա կասեմ, թե ինչու:

Ուրեմն, ավելի կոնկրետ՝ Զանգեզուր TV-ին մի քանի ժամ առաջ ռեպորտաժ է հրապարակել, որի հղումը կդնեմ մեկնաբանություններում, Սև լճի տարածքից ու հայտնում է, թե այն ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության ներքո է: Հիմարությունն այնքան մեծ է, որ Սև լճի մոտ են հայտնվել ու ներկայացնում են, որ ամբողջը անցել է ադրբեջանական կողմին: Իսկ ինչու՞ մեր տղերքի արածի մասին չե՞ք խոսում: Գնայիք մեր զորքի մոտից անեիք ռեպորտաժը: Պարզ է: Որովհետև անիմաստ կդառնա ձեր չարակամությունը:

Կարճ ասած՝ իրենց հայտնածը բացարձակ սուտ է: Մեր տղերքը լճի մոտ են, օգտվում են լճից: Տեղակայումը բարդ է՝ չմանրամասնեմ: Իրավիճակը կայուն է, համեմատած մայիս ամիսը, երբ լարումը սկսվեց և մեծ դժվարությունների մեջով անցավ մեր զորքը: Լճի շրջակայքում հսկողությունը մեծամասամբ իրենք են անում, բայց ավելի մեծ պատկերում իրենք էլ շրջապատված են մեր զորքերով:

Մենք այնտեղ ունեն տղերք ում արածը, ում պահածը սրանք ուրանում են: Դիտավորությունը հասել է նրան, որ հարվածում են մեր զորքին, հարվածում են մեր անվտանգությանը, որպեսզի կպնեն իշխանություններին: Ձեր քաղաքական հարցերը, խնդիրները իրար հետ պարզեք, բայց ոչ մեր տղերքի ու տարածքների, տեղից էլ ծանրացած, վիճակի հաշվին»,- ասված է գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ