fbpx
Աշխարհ

Սև ծովում 4 բալանոց փոթորիկ է. ջուր մտնելն արգելվել է

Վրաստանի սևծովյան ափերին փոթորիկի պատճառով լողալն արգելվել է: Ուժեղ քամու հետ զուգահեռ նաև կարճատև անձրևներ են: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն։

Արդեն հինգերորդ օրն է՝ ափերին կարմիր դրոշակներ են բարձրացված: Փրկարարները ենթադրում են, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով լողալը կարգելվի մինչև ամսվա վերջ:

Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարության հիդրոգրաֆիկ ծառայության տվյալներով՝ այս ընթացքում Սև ծովի փոթորիկը կհասնի 4 բալի ու կշարունակվի մինչև հուլիսի 25-ը:

Ըստ օդերևութաբանների՝ այս օրերին օդի առավելագույն ջերմաստիճանը կազմելու է 25 աստիճան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ