Էկո

Սևանա լճի մակարդակը 22 սմ-ով բարձր է անցյալ տարվա նույն օրվա ցուցանիշից

Հունվարի 13-19-ը (2025թ.) Սևանա լճի մակարդակը մնացել է անփոփոխ՝ հասնելով 1900.37 մ բարձրության։ Սա 22 սմ-ով գերազանցում է անցյալ տարվա նույն օրվա մակարդակը։ Սակայն 2025 թվականի հունվարի 1-ի համեմատ լճի մակարդակը նվազել է 2 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում լիճ տեղափոխվել է 0.434 միլիոն մ³ ջուր։ Ընդհանուր առմամբ, հունվարի 1-ից հունվարի 19-ը տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.178 միլիոն մ³։

Այս տվյալները տրամադրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ