Հասարակություն

Sevan Startup Summit 2019-ի ճամբարը ուղղակի անկրկնելի էր. Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ արդադարձել է Sevan Startup Summit ճամբարին:

«Sevan Startup Summit 2019-ի ճամբարը ուղղակի անկրկնելի էր: Կարելի է կռահել, թե ինչ վառ ու նորարարական գաղափարներ են շրջանառվում այս ճամբարում: Միջավայրից տպավորություն ստացա, որ այսպիսի տեմպերով Հայաստանը կունենա շատ ամուր և ճկուն ստարտափ էկոհամակարգ, որում շատ արագ ու արդյունավետ կիրագործվեն ամենատաղանդավոր ու հետաքրքիր գաղափարները: Վստահ եմ, որ այդ էկոհամակարգը շատ արագ կտարածվի նաև մարզերում, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում:

Այնպես որ, սիրելի երիտասարդներ և մեծահասակներ, երբեք շուտ կամ ուշ չէ ձեր գաղափարներն ու նպատակները իրագործելու համար: Աշխատեք ձեր գաղափարների վրա, նույնիսկ եթե դուք ամենահեռավոր գյուղի բնակիչ եք: Գտեք թե որն է ձեր ամենասիրելի զբաղմունքը կամ որ ոլորտում եք ամենահմուտը, ու պայքարեք ձեր նպատակներն ու գաղափարները կյանքի կոչելու համար: 21-րդ դարում հնարավորությունները խաբուսիկ են, իսկ մրցակցությունը շատ ուժեղ: Բայց լավ և բարեխղճորեն փնտրելու դեպքում, մենք կարող ենք գտնել մեզ անհրաժեշտ հնարավորությունները», – գրել է նա:

Sevan Startup Summit 2019-ի ճամբարը ուղղակի անկրկնելի էր: Կարելի է կռահել, թե ինչ վառ ու նորարարական գաղափարներ են…

Geplaatst door Mariam Pashinyan op Vrijdag 2 augustus 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ