Կառավարություն

Սևանա լճի ափամերձ հատվածում կիրականացվի 10 կմ երկարությամբ ճեմուղու կառուցապատման աշխատանքներ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ մրցութային ընթացակարգով ընտրված «Արխիտոն» նախագծային ընկերությունը Սևանա լճի ափամերձ հատվածում իրականացնելու է շուրջ 10 կմ երկարությամբ ճեմուղու կառուցապատման աշխատանքներ:

«Այս նախագիծը կարևոր դեր կխաղա զբոսաշրջության ոլորտի համար, ինչպես նաև կնպաստի ենթակառուցվածքների զագացմանը:

Առհասարակ, կառավարության համար առաջնահերթ են մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը նպաստող ծրագրերը և մենք անելու ենք ամեն ինչ դրանք առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար»,- ասված է Էդուարդ Աղաջանյանի գրառման մեջ։

Մրցութային ընթացակարգով ընտրված «Արխիտոն» նախագծային ընկերությունը Սևանա լճի ափամերձ հատվածում նախագծել է շուրջ 10 կմ…

Geplaatst door Eduard Aghajanyan / Էդուարդ Աղաջանյան op Dinsdag 5 mei 2020

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ