fbpx
Էկո
11:30 04/03/2020

Սևանա լճի հիմնախնդիրների լուծման համար ՇՄ-ն կազմակերպել է քննարկում

Սևանա լճի հիմնախնդիրների լուծման համար Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում։ Այս քննարկումը վարել է շրջակա միջավայրի նախարարը և նրա տեղակալ Իրինա Ղափլանյանը։ Նախարարի տեղակալն անդրադարձել է Սևանա լճի առաջնային լուծում պահանջող խնդիրներին և առաջարկել տարբերակներ, այդ խնդիրները լուծելու համար։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը, Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ), «Վեոլիա ջուր» ՓԲ, «Գեոկոմ» ՍՊ ընկերությունների ներկայացուցիչները և շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումների ղեկավարները։

Նախարարության անդամները ներկայացրել են Սևանա լճի ներկայիս վիճակը, գետահունների մաքրման ծրագիրը և Սոթքի պոչամբարի ուսումնասիրության արդյունքերը։ Խոսվել է նաև Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման մասին։

Այս մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի նախարարությունը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ