fbpx
Մարզեր

Սևանա լճից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները

Սևանա լճից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, ջրբացթողումները սկսվել են հունիսի 9-ից, ու հունիսի 10-ի դրությամբ արդեն լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 1 միլիոն 405 հազար խորանարդ մետր:

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ հունիսի 10-ին Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին՝ ծովի մակերևույթից գտնվելով 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա: Արփա-Սևան թունելային ջրատարով 2019 թվականի ապրիլից մինչև հունիսի 10-ը Սևանա լիճ է տեղափոխվել 99 միլիոն 827 հազար խորանարդ մետր ջուր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ