fbpx
Էկո

Սևանա լճի մակարդակը հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով

sevan

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 21-27-ը։

Սևանա լճի մակարդակը հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.81մ (27.06.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 29սմ-ով։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 10.262մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հունիսի 27-ը ներառյալ՝ 67.229մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է է 2.519մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հունիսի 27-ը ներառյալ՝ 123.659մլն. մ³:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ