fbpx
Էկո

Մեկնարկել են Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 15-ից մեկնարկել են Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները։

«Դրանք իրականացվում են անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից։

Նախարարության նախաձեռնությամբ պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում ազգային պարկի համար ձեռք է բերվել 3 հատուկ տեխնիկա, որից երկուսն արդեն գործարկվել են, երրորդը՝ մեկ շաբաթից կլինի «Սևան» ազգային պարկ-ում։ Եվս մեկ բարձիչ տեխնիկա ԵՄ գործընկերների կողմից է նվիրվել, որը դարձյալ մեկ-երկու ամսվա ընթացքում կհասնի Հայաստան։

Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները թևակոխում են ակտիվ փուլ: Այս պահին «Սևան» ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի տեղամասերում անտառշերտը մաքրվում է ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից:

Այս փուլում խնդիր է դրվել՝ հետևողականորեն հասնել Սևանա լճի էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների, ու որպես դրանց ածանցյալ՝ բնական երևույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը։

Ծառերի և թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից Սևանա լճի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանն է ուղղված»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ