fbpx
Հասարակություն

Սևանի ափին կառուցվող Առագաստանավերի ակումբը Հայաստանում կլինի առաջինը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ գյուղի տարածքում՝ Սևանա լճի ափին, կայացավ «Առագաստանավերի ակումբի» կառուցման հիմնարկեքի արարողությունը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՀ զբոսաշրջություն կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, պաշտոնական այլ անձինք, մայրաքաղաքից հրավիրված հյուրեր։

Ինչպես հիմնարկեքի բացման խոսքում ներկայացրեց ներդրումային ծրագրի նախաձեռնող և հեղինակ, ռուսաստանաբնակ գործարար Արտաշես Դադայանը, նախագծի շրջանակում հիմնվելու է զբոսաշրջային-սպորտային համալիր, որը բաղկացած է լինելու առագաստանավային ակումբից` թվով 12 առագաստանավերով, հյուրանոցից և համալիրից։ Առագաստանավային ակումբը ձգողության կետ կդառնա դեպի Սևանի ենթակառուցվածք զբոսաշրջային հոսք ներգրավելու համար։ Ակումբը կզբաղվի առագաստանավեր վարելու ուսուցմամբ, ակումբակինևւ միջազգային մրցաշարերի կազմակերպմամբ, կորպորատիվ հաճախորդների համար միջոցառումների անցկացմամբ։

«Մեզ համար Սևանա լիճը դեռևս շուրջ 20 տոկոսով է բացահայտված, քանի որ նրա զբոսաշրջային և հանգստյան հնարավորությունները օգտագործվում են ընդամենը երկու ամիս, մինչդեռ մենք պետք է ձգտենք այդ հնարավորություններն օգտագործել տարվա բոլոր օրերին։ Ու վստահ եմ, որ ներդրումային այս ծրագիրն առաջին լուրջ քայլն է այս ուղղությամբ` նպաստելով հանգստի, զբոսաշրջության և առագաստանավային սպորտի զարգացմանը»,-իր տպավորություններով կիսվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Իրականում այսօր մենք շատ կարևոր հիմնարկեքի ենք ներկա, շատ պահանջված նախաձեռնության և ներդրումային ծրագրի մեկնարկի։ Անշուշտ, հիմնարկեքին հաջորդելու են ակումբի, համալիրի, հյուրանոցի, ռեստորանի կառուցման, նախատեսված այլ աշխատանքներ, որտեղ զգացվելու է նաև Գեղարքունիքի մարզպետարանի աջակցության կարիքը։Իսկ մենք պատրաստակամ ենք` ամեն կերպ աջակցելու, որ կյանքի կոչվի այս ծրագիրը»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Իրենց տպավորություններով կիսվեցին և ծրագրի գաղափարը դրվատեցին ՀՀ զբոսաշրջություն կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Պետական պաշտոնյաներից և հյուրերից կազմված թիմերն առաջին առագաստանավային փորձնական մրցումն անցկացրին Սևանա լճի վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ