fbpx
Էկո

Սևանի ծաղկման պրոցեսը ուշ սկսվեց, շուտ էլ վերջանալու է. Գայանե Շահնազարյան

Այսօր` հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժաման Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը ասաց, որ ի ուրախություն մեզ, այսօր փոքր Սևանում մենք չունենք կանաչած հատված, մեծ Սևանում էլ շատը քիչ հատվածներ են կանաչած, հուսանք ինքն իրեն հետ կգնա:

Նա հայտնեց, որ կառավարությունը խիստ հանձնարարականներ է տվել, որ ջրի տակ մնացած անտառապատ տարածքները մաքրվեն:

«Վարդենիսի հատվածում մաքրվել է շուրջ 100 հա անտառապատ տարածք: Այս տարի շարունակվում է նույն տարածքում: Այս պահին արդեն իսկ 50 հա տարածք մաքրված կա»,-ասաց նա:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը նշեց. «Սևանի ծաղկման պրոցեսները, որ նախորդ տարիներին սկսվում էր հունիսից, այս տարի սկսվել է հուլիսի 15-ից: Կախված եղանակից ծաղկման պրոցեսը ուշ սկսվեց, շուտ էլ վերջանալու է»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ