ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ Սևանա լճի ափամերձ հատվածում գործող 8 հյուրանոցի և հանգստյան տան գործունեությունն այսօր ժամանակավոր կասեցվել է․ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ Սևանի գրողների միության հանգստյան տուն, «Մալիբու», «Նիրվանա» հանգստյան գոտի, «Գագարի մոտ» հյուրանոց, «Գրիգ Տուր», «Ոսկե ափ», «Գոհար Միքայելյան», «Մեր Սիր»։
«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը նախորդ օրերին այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ, որոնց հիմքով և պարետին ուղարկվել էր կասեցման միջնորդություն։
Սևանի ափամերձ հատվածներում գործող մի շարք հյուրանոցներում այսօր ևս խախտումներ են գրանցվել․ դրանց հիմքով կասեցման միջնորդություն կներկայացվի»,- ասված է հաղորդագրության մեջ։
https://www.facebook.com/hlib.am/posts/793648158042557?__xts__[0]=68.ARBmB6TnkC-PasYuUm2jpeI74GkkQUMTBqvcc7ZxsME0yh1-EK-Kz0wN9pNE4Sv8lvaW_2iUuncwEtQbkZX2Hbh3alWpRFV_wotR85-cr06EDC4i4ClU069HIVNHTAppsBGBPeXULsFuQXnEio0rFAIA3_9_9QWIaFdqcnXYZV-h0oTiP49RWvGcManYC8Ck7KvqX3ND7kW-G_EMvH1o2a8XNcPfIF4l0L8HsC1DtMtN0GA4pVQ2RcNETg7VDPWNoG54k1w8j67b4x1DjkgtWiAhEFiVztpWjw4T0gxYi0a9wht8mrtYB9P4grAGGYL4X1XLpSQ0YzLhc1kuxhhFJnE&__tn__=-R