fbpx
Խորհրդարան

20:50 12/6/2019

Սևանի ջրի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ այսօր 1 սմ-ով ավելի ցածր է. Էրիկ Գրիգորյան

Հունիսի 12-ին Ազգային ժողովում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ Սևանի ավազանում ջրի մակարդակը 45-54 սմ տատանում է ունենում տարվա ընթացքում՝ ամենացածր մակարդակից մինչև ամենաբարձր մակարդակը։ Նախարարը հավելեց, որ այս տարի նույնպես այդ իրավիճակն է։

Էրիկ Գրիգորյանը, սակայն, հավելեց, որ Սևանի ջրի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ այսօր 1 սմ-ով ավելի ցածր է։ Նախարարը նշեց, որ նախորդ օրերին հավասար էր, բայց հիմա նվազել է։ Անդրադառնալով ամառային սեզոնին հնարավոր ջրառին՝ նախարարը ասաց, որ հաշվի առնելով ջրամբարների լցվածությունը և այլն՝ կարծում է, որ այս տարի լրացուցիչ ջրառի կարիք չի լինի։

Նա նաև նշեց, որ իրենք նույնիսկ առաջարկել են, որ 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն, որ օրենքով սահմանված շեմն է, վերցվի 135 միլիոն խորանարդ մետր ջուր։

Վերեվ