Էկո

Մեկ շաբաթում Սևանի մակարդակն իջել է 2 սմ-ով

Սևանա լճի մակարդակը հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սանտիմետրով և կազմել` 1900,76 մետր (11.07.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4 սանտիմետրով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սանտիմետրով։

Այս մասին տեղեկանում ենք ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Facebook-ի էջից։

Նշվում է, որ ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը նույն ժամանակահատվածում կազմել է 20,012 միլիոն խորանարդ մետր, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 11-ը ներառյալ՝ 107,007 միլիոն մետր։

Իսկ Արփա-Սևան ջրատարով նույն ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է է 2,255 միլիոն խորանարդ մետր, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հուլիսի 11-ը ներառյալ՝ 128,011 միլիոն խորանարդ մետր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ