fbpx
Էկո

Սևանի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով. վարչապետը զարմացավ

Սեպտեմբերի 12-ին կառավարության նիստի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ Սևանի ջրառի ժամանակ նախատեսվածից մոտ 40 մլն քառակուսի մետր ջուր են խնայել։

Նախարարը հավելեց, որ դրա արդյունքում նախորդ տարվա համեմատ մոտ 50 միլիոն խորանարդ մետրով ավելի քիչ ջուր է վերցվել լճից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նաև դրա շնորհիվ է, որ 1սմ-ով Սևանի մակարդակը բարձրացել է։ Սակայն Պապիկյանն արձագանքեց՝ ասելով, որ մակարդակի բարձրացումն արդեն 2սմ է, ինչը վարչապետին զարմացրեց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ