fbpx
Կառավարություն

17:30 11/7/2019

Սևանի տարածքների լրացուցիչ մաքրման համար հայտը ներկայացվել է կառավարություն. Էրիկ Գրիգորյան

Հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ Սևանի տարածքների լրացուցիչ մաքրման համար հայտը ներկայացվել է կառավարություն:

«Այսօրվա դրությամբ՝ ընդհանուր առմամբ Սևանի հետ կապված այդ «կանաչապատման» գործընթացները զգալիորեն նվազել են, ջրի բարձրությունն էլ անցյալ տարվա համեմատ 1 սմ-ով ավել է: Ջրբացթողնման և ջրահեռացման հետ կապված՝ 25 մլն խմ քիչ է վերցվել, քան անցյալ տարի այս օրը, 5 մլն ավել Արփա-Սևան մուտք է եղել, ակնկալում ենք, որ կավելանա»,- ասաց նախարարը:

Վերեվ