fbpx
Կառավարություն

Սևանից այս տարի նախատեսվում է վերցնել 170 միլիոն խորանարդ մետր ջուր

Հունիսի 6-ին Կառավարության նիստի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ Սևանից այս տարի նախատեսվում է վերցնել մոտ 170 միլիոն խորանարդ մետր ջուր, որն ուղղվելու է գյուղատնտեսական մարզերի հողատարածքների ոռոգմանը։

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ ամեն դեպքում ջրառը սովորական, ընդունելի և նախատեսված չափով է իրականացվելու։ Նա հավելեց, որ պետք է իրականացվի այնպես, որ հավելյալ ջրառ չլինի։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը զեկուցեց, որ իրենք առաջարկել էին ջրառն իրականացնել 140 միլիոն խմ, բայց այդ տարբերակը չի ընդունվել։ Նախարարը նշեց, որ հիմա արդեն գոլորշիացման պրոցես է սկսվել այլ`փոքր ջրամբարներում։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն հավելեց, որ նախորդ տարի հետևել են ջրերի օգտագործմանը, ինչի հաշվին հնարավոր է եղել խնայողություններ անել։ Նախարարն առաջարկեց այս տարի նույնպես այդպես վարվել: Վարչապետի հանձնարարականով ընդունվեց Գրիգորյանի առաջարկը, ու որոշվեց այդպիսի հանձնաժողով ունենալ և այդ հանձնաժողովին հանձնարարել հետևել ջրառին։ Սուրեն Պապիկյանի առաջարկով հավելյալ որոշվեց նախարարություններից ստուգող հանձնաժողովներ ստեղծել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ