Ժամանց

Առեղծվածային և ինտրիգային Human երգը և տեսահոլովակը. Sevdaliza

Իրանցի երգահան, երգչուհի Սեվդալիզան (Sevda Alizadeh), ով ապրում է Հոլադիայում, 2016 թ. ին թողարկեց Human երգը և տեսահոլովակը։ Այն կախարդական է, մութ և գրավիչ։

Տեսահոլովակը, հատկապես Սեվդալիզայի կերպարը, ոգեշնչված են 1959 թ.-ի The Indian Tomb ֆիլմի Դեբրա Պագետի օձի պարի տեսարանով։ Գործողուղությունները տեղի են ունենում մի շքեղ պալատում։ Ամֆիթատրոնում նստած են հարուստ, կայացած տղամարդիկ և նայում են ասպարեզում կանգնած խորհրդավոր կնոջը։ Կինը վրայից գցում է սև թիկնոցը՝ մերկացնելով ոտքերը, որոնք ունեն կենդանական տեսք։ Նա սկսում է պարել՝ կախարդելով բոլորին իր շարժումներով, հայացքով և արտաքին տեսքով։ Տղամարդիկ անշարժ են, գերված, ինչ-որ տեղ էլ սարսափած։

Երաժշտությունը կրում է մութ, էլեկտրոնային բիթեր և կատարյալ կերպով ըմբռնում և փոխանցում է էմոցիաներ։ Երաժշտության մեջ ներկա են դատարկ հատվածներ՝ կարծես թե Սեվդալիզան ցանկանում է այդպես լրացնել իր ներքին դատարկությունը։ Գուցե և այդ զգացողությունը մոլուցքային, հակասոցիալական և սպառողական մշակույթի արդյունքն է։ Այն մշակույթի, որում և ապրում ենք։
Երգի բառերը շատ մինիմալիստական են և համապատասխան տեսահոլովակին.

I am flesh, bones,
I am skin, soul,
I am human,
Nothing more than human
( Ես միս եմ, ոսկոր,
Ես մաշկ եմ, հոգի,
Ես մարդ եմ,
Ոչ ավելին քան մարդ )

Այս տեսահոլովակը շատ տարօրինակ է և պահում է լարված, հետաքրքրված, մինչև վերջին ակնթարթ։ Թե՛ տեսահոլովակի, թե՛ երաժշտության մթնոլորտը առեղծվածային, սարսափելի, գրավիչ և արբեցնող են։ Այն ամենամաքուր ձևով փոխանցում է այնպիսի էմոցիաներ, որոնք կա՛մ
երբեք չենք զգացել, կա՛մ մոռացել ենք, որ երբևէ զգացել ենք:

Աննա Մարտիրոսյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ