fbpx
Իրավական

Սեյրան Օհանյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով

2016 թվականի Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով է հրավիրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Մինչ նիստի մեկնարկը Օհանյանը հրավիրվել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակ:

Նշենք, որ Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովը ձևավորվել է նախորդ տարվա մայիսին՝ 47 պատգամավորի դիմում-պահանջով: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ժամանակավոր քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամիս է: Դեկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց 6 ամիս ժամկետով:

Օհանյանը մինչ նիստի մեկնարկը լրագրողներին ասաց, որ հարցերին կպատասխանի նիստից հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ