fbpx
Հասարակություն

Եվ հիշե՛նք․ նորմերը գրված են արյան գնով, որ կյանքեր փրկեն․ Գեղամ Շախբազյան

Գեղամ Շախբազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«1988թ․-ի սպիտակի երկրաշարժի մասին խոսելիս միշտ այս լուսանկարն է մտքումս։

Այս նկարի մեջ մեկտեղված են պատասխանատվությունն ու անտարբերությունը։

Յուրաքանչյուր կառուցապատող, շինարար, ճարտարագետ, տեխնիկական հսկողություն իրականացնող, բանվոր, ստուգում իրականացնող պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց աշխատանքին։

Ժողովրդի մեջ տարածված խոսույթներ կան ․ «դե հա, ի՞նչ պիտի լինի», «էնա մեր հարևանը բարակ արմատուրա(ամրան) քցեց լավ էլ պահում է» և այլն։ Նմանատիպ չհիմնավորված և անպատասխանատու արտահայտությունները պետք է արմատախիլ արվեն մեր մտածելակերպից ։
Որպես քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավար բազմաթիվ անգամ բախվել եմ նմանատիպ խնդիրների հետ, պայքարել ու շարունակելու եմ պայքարել նման արատավոր երևությների դեմ։ Քաղաքաշինական նորմերի, քաղքաշինական և հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը քաղաքացիների անվտանգության երաշխիքն է , ինչը աշխատանքի սկզբունքն է և կշարունակեմ հետևողական լինել ամուր շենքեր և անվտանագ քաղաքաշինական միջավայր ունենալու հետևողական աշխատանքս։

Եվ հիշե՛նք․ նորմերը գրված են արյան գնով, որ կյանքեր փրկեն․․․

Ցավակցում եմ 1988 թվականի աղետաբեր երկրաշաժի զոհերի հարազատներին և խոնարհումս երկրաշարժից հետո օգնության հասած բոլոր փրկարարներին ու կամավորներին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ