fbpx
Իրավական

Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու գործով դեռ հետաքննություն է ընթանում

2019 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցրած՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նախկին օգնական Շահեն Հարությունյանի գործով մեկ ամիս հետո դեռ հետաքննություն է ընթանում։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նա մասնավորապես նշել է, որ Շահեն Հարությունյանի գործով հետաքննությունը երկարաձգվել է։ Նրա խոսքով՝ հետաքննությունը կավարտվի, երբ փորձաքննության եզրակացությունը կունենան։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նախկին օգնական, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը 2019 թվականի դեկտեմբերի 2-ին կարմիր ներկ էր լցրել Երևանի Օղակաձև այգում գտնվող ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա։

Շահեն Հարությունյանը նշել էր, որ գործողությունը կատարել է ի պատասխան 2019 թվականի նոյեմբերին ՌԴ-ում Նժդեհի հուշատախտակի ներկմանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Արմավիր քաղաքում Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) Քաղաքային դումայի պատգամավոր Ա. Վինոգրադովը ներկել էր հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը՝, որը նվիրված է հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին։

Աղբյուրը՝ Tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ