fbpx
Քաղաքականություն

Շահնազարյանը 2008-ին պահանջում էր պատասխանատվության ենթարկել Քոչարյանին

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը նախօրեին հայտարարություն էր տարածել, որտեղ, ի թիվս այլ պահանջների, ներկայացված էր նաև հետևյալը. ««Մարտի 1»-ի գործը չծառայեցնել քաղաքական նպատակադրումների, փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոցը։ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ»։

Օգտատերերը հիշեցնում են՝ «Վերնատան» անդամներից Դավիթ Շահնազարյանը 2008-ին ստորագրահավաք էր նախաձեռնել և պահանջում էր Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկել Ռոբերտ Քոչարյանին:

Համաժողովրդական շարժման կենտրոնի, որի ներկայացուցիչը Շահնազարյանն էր, նախաձեռնած ստորագրահավաքի տեքստում ասված էր. «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետականության և հայ ժողովրդի նկատմամբ գործել է ծանր հանցանքներ: Նա երկու անգամ նախագահական իշխանության է տիրացել կեղծ փաստաթղթերի հիման վրա՝ կատարելով իշխանության յուրացման ծանր հանցագործություն: Իր միանձնյա և բռնատիրական իշխանությունը նա ամրապնդեց արյունով՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, և Հայաստանում հաստատեց իրական ավազակապետական ռեժիմ: Նա իշխանությունը ավարտեց կրկին արյունով՝ 2008 թվականի մարտի 1-ի դաժան սպանդով, որ իր բոլոր հատկանիշներով հանցագործություն է մարդկության դեմ: Ուստիև մենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, պահանջում ենք մարտի 1-ի ոճրագործության միջազգային անկախ հետաքննություն, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործը հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարան»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ