fbpx
Տեսանյութեր

Մեր պետությունը անվտանգային ապահովման իր բարձիկները պետք է ունենա․ Միքայել Մելքումյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանին համացանց վաճառող վրացական ընկերության բաժնետոմսերը վաճառվել են ադրբեջանցիներին: Ազգաին ժողովում այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը անդրադարձել է այս հարցին ընդգծելով, որ վտանգ չի տեսնում, քանի որ սեփականատիրոջ փոփոխություն է եղել, ընկերությունը շարունակելու է գործել տվյալ երկրում, իսկ դա նշանակում է, որ գործելու է տվյալ երկրի օրենքներով:

«Եթե վերցնենք մի բան, որ ինտերնետ մատակարարելը շահութաբեր բիզնես է, իհարկե, մեր պետությունը անվտանգային ապահովման իր բարձիկները պետք է ունենա, սա ազգային անվտանգության հարց է: Օպտիկամանրաթելային մալուխը հստակ անվտանգության հետ է կապված»,- հավելել է Միքայել Մելքումյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ