Սպորտ
10:19 28/05/2020

Lindores Abbey Rapid Challenge․ հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները

Շարունակվում է Lindores Abbey Rapid Challenge արագ շախմատի առցանց մրցաշարը։

Մայիսի 23-ից 27-ը կայացան 1/4-րդ եզրափակչի հանդիպումները։

Մրցման այս փուլ էր հասել նաև հայազգի Լևոն Արոնյանը, սակայն նա չկարողացավ հաղթահարել Հիկարու Նակամուրայի արգելքը ու պարտվելով դուրս մնաց պայքարից։ Նակամուրան կիսաեզրափակչում կմրցի Մագնուս Կարլսենի հետ։

Կիսաեզրափակիչ են անցել նաև ռուս շախմատիստ Դանիիլ Դուբովն ու Դին Լիրենը, որոնք կազմել են կիսաեզրափակչի երկրորդ զույգը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ