Աստանայում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0.5-3.5 հաշվով պարտվել է Ռուսաստանի թիմին:
Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է ավարտել Վալենտինա Գունինայի հետ պարտիան:
Մարտի 7-ին կայանալիք երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Հնդկաստանի թիմի հետ։
Հիշեցնենք, որ առաջին տուրում հայ շախմատիստուհիները 4-0 հաշվով վստահ հաղթանակ էին տարել Եգիպտոսի հավաքականի նկատմամբ։
Աղբյուր` armnoc.am