fbpx
Սպորտ

Հայաստանի շախմատի հավաքականը կմասնակցի առցանց օլիմպիադային

Հայաստանի շախմատի հավաքականը մասնակցելու է FIDE-ի կողմից կազմակերպվող առցանց օլիմպիադային։

Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

Մրցաշարն անցկացվելու է 15 +5 ժամակարգով ու խառը ձևաչափով՝ 6 մասնակիցներով։

Նշվում է, որ թիմում պարտադիր պետք է լինեն 2 կին, 1 մինչև 20 տարեկան տղա, 1 մինչև 20 տարեկան աղջիկ:

Ինչպես նաև, թիմերը կկարողանան ունենալ մինչև 6 պահեստային խաղացող։

Ըստ աղբյուրի՝ հավաքական թիմի ամբողջական կազմը կհրապարակվի հաջորդ շաբաթ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ