fbpx
Ժամանց

Շակիրան համաշխարհային շրջագայության կմեկնի

Հայտնի երգչուհի Շակիրան հաջորդ տարի համաշխարհային շրջագայության կմեկնի: Այս մասին հայտնել է տոմսերի վաճառքով զբաղվող Ticketmaster կայքը:

Քառասուներեքամյա երգչուհու շրջագայության համերգների տոմսերն արդեն հասանելի են նախնական ամրագրման համար:

«Շակիրան մտադիր է հաջորդ տարի համաշխարհային շրջագայության մեկնել և ցանկանում է վստահ լինել, որ բոլոր երկրպագուները տոմսեր գնելու հնարավորություն կունենան»,-նշված է կայքի հայտարարությունում:

Աղբյուրը հիշեցնում է, որ անցած կիրակի կոլումբացի աստղը մասնակցել է ամերիկյան Սուպերբոուլի բացման շոուին, որի շրջանակում դիտարժան ելույթ է ունեցել՝ հավաքվածներին հիացնելով ոչ միայն գեղեցիկ ձայնով ու արտիստիզմով, այլև իր այցեքարտը դարձած կրակոտ պարերով:

Շոուի շրջանակում Շակիրան երգել է նաև մեկ այլ համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ