fbpx
Աշխարհ

Շակիրան տեսաուղերձով դիմել է Վենեսուելայի իշխանություններին

Կոլումբիացի երգչուհի Շակիրան թվիթերյան իր էջում տեսաուղերձ է հղել` կոչ անելով Վենեսուելայի իշխանություններին բացել սահմանը և թույլատրել հունանիտար օգնություն տեղափոխող մեքենաների մուտքը Բոլիվարյան Հանրապետության տարածք, հաղորդում է РЕН ТВ-ն:

Շակիրան հայտնում է, որ ցանկանում է միանալ այս նախաձեռնությանը` հանուն Վենեսուելայի ժողովրդի, որը պետության ողջ պատմության ընթացքում ամենածանր ճգնաժամերից մեկն է ապրում:

«Մենք պետք է պահանջենք սահմանների բացում և մարդասիրական օգնության ընդունում: Չի կարելի թույլ տալ, որ անհատների քաղաքական շահերը վեր դասվեն ժողովրդի հիմնական կարիքներից»,- ասել է երգչուհին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը մտադիր չէ թույլ տալ հումանիտար օգնության ներմուծումը: Մադուրոն հայտարարել է, որ ամբողջությամբ փակում է Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը և դիտարկում է Կոլումբիայի հետ սահմանը փակելու հարցը:

Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն փետրվարի 21-ին ստորագրել է «նախագահական» առաջին հրամանը։ 001 հրամանը թույլ է տալիս մարդասիրական օգնության մատակարարում Վենեսուելա։

Նույն հրամանով Գուաիդոն չեղարկել է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանը՝ Բրազիլիայի հետ ցամաքային սահմանի փակման մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ