Շակիրային դատի են տվել հարկերից խուսափելու համար

Ամենադիտվածներ

Ինդոնեզիայում ցունամիից տուժած շրջաններից ավելի քան 17 հազար մարդ է տարհանվել

Հունիսի 12-ին երգչուհի Շակիրան կկանգնի իսպանական դատարանի առաջ հարկերից խուսափելու մեղադրանքների համար: Այս մասին հայտնում է Europa Press-ը:

Նշվում է, որ կատալոնական Էսպլուգես-դե-Լոբրեգատ քաղաքի դատարանը վերանայել է 6 մասից բաղկացած մեղադրանքները հարկերից խուսափելու վերաբերյալ:

Ըստ դատախազության` Շակիրան վաստակած գումարները թաքցրել է 14 ընկերությունների միջոցով: Այդ ընկերությունները գրանցված են Կայմանյան, Վիրջինյան կղզիներում, Պանամայում և այլ օֆշորային գոտիներում: Խոսքը 14.5 մլն եվրոյի մասին է:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ