fbpx
Աշխարհ

Տղամարդը հարձակվել է կնոջ վրա և շան վզկապ ամրացրել նրա պարանոցին

72-ամյա տղամարդը զինված հարձակում է իրականացրել զբոսաշրջիկ ամուսինների վրա և շան վզկապ ամրացրել կնոջ պարանոցին: Այս մասին հայտնում է True Crime Daily-ն։ Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Միջադեպի մասին պատմել է ականատեսը:

Հանցագործ Քերրի Էնդսլին ձերբակալվել է։ Դիմադրության պատճառով իրավապահները ստիպված են եղել տրավմատիկ զենք օգտագործել։

Ավելի ուշ ամուսինները պատմել են, որ հանցագործը զենքի սպառնալիքով ստիպել է կնոջը ծնկի գալ ու պարանոցին վզկապ է անցկացրել, ապա փորձել է ինչ-որ տեղ տանել, սակայն տղամարդուն հաջողվել է զենքը խլել նրա ձեռքից: Ամուսիններին այդպես հաջողվել է փախուստի դիմել:

Պարզվել է նաև, որ որոշ ժամանակ առաջ տղամարդը հետապնդել էր կնոջը: Դատարանն արգելել էր տղամարդուն մոտենալ կնոջը։ Այս անգամ, ըստ տուժողների, տարեց տղամարդն անճանաչելի մնալու համար փոխել էր արտաքինը և ծպտված մոտեցել նրանց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ