fbpx
Աշխարհ

Շանահանը Պենտագոնի աշխատակիցներից պահանջել է քաղաքական չեզոքություն դրսևորել

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ռազմական գերատեսչության աշխատակիցներից պահանջել է քաղաքական չեզոքություն դրսևորել։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Պաշտպանության նախարարության բոլոր աշխատակիցները պետք է պաշտպանեն Միացյալ Նահանգների Սահմանադրությունը: Դա մեր առաքելությունն է»,- ասել է նա:

Շանահանը հաստատել է՝ Սպիտակ տունը պահանջել է, որ «Ջոն Մքքեյն» նավը տեսադաշտից դուրս գտնվի ԱՄՆ նախագահի՝ Ճապոնիա այցի ժամանակ:

Նախագահի աշխատակազմը կապ է հաստատել Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի նավատորմի հետ և պահանջել հեռացնել նավը:

Լրագրողները խնդրել են մեկնաբանել այդ պահանջը, ինչին Շանահանը պատասխանել է, որ ցանկացել է «բոլորին հիշեցնել, որ իրենք չեն քաղաքականացնի զինված ուժերը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ