Մշակույթ

Շանհայը ընթերցասերներին ներկայացրել է 52-րդ հարկում գտնվող գրախանութը

Չինաստանի գործարար կենտրոն Շանհայը ընթերցասերներին ներկայացնում է Duoyun Books գրախանութը։ Այն գտնվում է քաղաքի ամենաբարձր շենքի՝ Շանհայի աշտարակի 52-րդ հարկում, տեղեկացնում է Luxury Launches-ը:

«Ամպերի միջից հառնող» գրախանութը, որը քաղաքի մշակույթի և գրականության սիրահարների համար իրական «դրախտ» է դարձել, ընթերցասերներին առաջարկում է ավելի քան 60 000 գիրք: Բացի գրքերի վաճառքից՝ Wutopia Lab-ի մշակած բացառիկ տարածքը ներառում է դասախոսության սրահներ, ցուցահանդեսների համար նախատեսված տարածքներ և սրճարաններ:

Ըստ տեղեկությունների՝ թափանցիկ պատուհաններից ներս է թափանցում բնական լույսը, և ընթերցողների առջև բացվում է քաղաքի համայնապատկերը:

Նշենք,որ խանութում առկա են նաև «սև սենյակներ», որոնք նախատեսված են լուրջ ընթերցանությամբ զբաղվողների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ