fbpx
Խորհրդարան

Շանթ Հարությունյանի որդին Ազգային ժողովում աշխատանքի է անցել

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ աշխատանքի է անցել ԱԺ-ում.

«Հարգելի՛ ընկերներ։ Սիրով տեղեկացնում եմ, որ այսուհետ ՀՀ Ազգային Ժողովում կաշխատեմ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ (Իմ Քայլը դաշինք)։

Երջանիկի հետ միասին ծանոթ ենք տարիներ շարունակ և վստահ եմ, որ կկարողանանք հեշտ համագործակցելով՝ հասնել աշխատանքի առավելագույն արդյունքին։

Չմոռանամ նշել՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ լրատվամիջոցներ արդեն իսկ իրենց հասանելի ճանապարհներով իմացել և հոդված էին հրապարակել իմ աշխատանքի ընդունման հետ կապված, այնուամենայնիվ ես չէի հաստատել այդ տեղեկությունը։ Ուստի, այս պահից սկսած այդ տեղեկատվությունը համարեք հաստատված»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1234953269997357&id=100004480862506

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ