Միջազգային հանրությանը ներկայացրել ենք, թե ինչ հանցագործություններ է կատարում ադրբեջանական կողմը, թե ինչ վտանգի ներքո ենք Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների կողմից։ Այս մասին այսօր facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Կյանքումս առաջին անգամ Facebook-ի լայվ եմ մտնում։ Մեր աշխատանքի գլխավոր մասը եեղել է փաստահավաք առաքելությունը, որի շրջանակներում հավաքագրված տեղեկությունների մասը դարձել են զեկույցներ։ Այդ զեկույցները ներկայացրել ենք միջազգային հանրությանը։ Միջազգային հանրությանը ներկայացրել ենք, թե ինչ հանցագործություններ է կատարում ադրբեջանական կողմը, թե ինչ վտանգի ներքո ենք Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների կողմից։
Առ այսօր որոշ չափով հույս եմ ունեցել, որ այդ աշխատանքն արդյունավետ է, որ այն կարծիք է ձևավորում որոշում կայացնողների մոտ և այդ կարծիքն ինչ-որ մի պահի դառնում է գործողություն, բայց անընդհատ բախվում էի այն իրականության, որ, այո, շատերը հասկանում են մեզ, ցավում են մե կորուստների, մեր տառապանքների համար։ Բայց երբ հարցը հասնում է որոշումներ կայացնելուն կամ գործողություններին, այդ ժամանակ մարդկային զգացողությունները կամ մարդու իրավունքներն էական չեն նրանց համար։ Անձամբ ես համոզվել եմ, որ իրենց համար էական է քաղաքական, տնտեսական շահը, բայց ոչ արժեքները, ոչ մարդու իրավունքները։ Ով մեզ օգնել է, միանշանակ շնորհակալ ենք»,- ասաց նա` նշելով, որ շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր մինչ այժմ օգնել են։
Արցախի ՄԻՊ-ը ասաց, որ պետք է հույսներս դնենք մեզ վրա, մեր զինվորների, մեր դիրքապահների վրա, այլապես մենք կկորցնենք ամեն ինչ:
«Եկեք չմտածենք, որ դրսից ինչ-որ մեկը կգա, մեզ կօգնի, մեր իրավունքները, մեր տունը, մեր հայրենիքը պաշտպանել: Եկեք միավորվենք, մեկ բռունցք դառնանք, միավորվենք մեր դիրքապահ տղաների շուրջը, նրանց թև ու թիկունք լինենք, այլապես մենք կկորցնենք մեր հայրենիքը: Այս օրերին ես մտածում եմ նույնիսկ դադարեցնել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և դիմեմ Պաշտպանության բանակին, ինչպես կարող են, իմ ներուը թող օգտագործեն: Մենք հայրենիքի պաշտպանի կարիք ունենք, մենք Facebook-ի խրախուսողների կարիք չունենք»,- ասաց նա:
https://www.facebook.com/artak.beglaryan/videos/3690990734272470