1-ին զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 15-ին անցկացվել է շարային ստուգատես։
Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից։
Ստուգվել են զինծառայողների պատրաստվածության աստիճանը, ամրակցված հանդերձանքն ու հաստիքային միջոցները, համապատասխան փաստաթղթերի առկայությունը։