fbpx
Հասարակություն

ՏաԹևեր ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա

Օգոստոսի 8-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ճոպանուղու աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ