fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը G20 գագաթաժողովում ԵՄ-ի գործընկերներից կպահանջի շարունակել աջակցությունը Կիեւին. Reuters

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ծրագրում է մի շարք հանդիպումներ ունենալ Ֆրանսիայի և Իտալիայի իր եվրոպացի գործընկերների հետ՝ Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով ամերիկացի պաշտոնյաներին։ Գործակալության տվյալներով՝ բանակցությունների շրջանակներում Վաշինգտոնի ներկայացուցիչը մտադիր է կոչ անել՝ պահպանել Կիևի ֆինանսական աջակցությունը։

Ինչպես նշվում է, Ելենը պատրաստվում է եվրոպացի գործընկերներից պահանջել՝ կանխատեսելի և թափանցիկ կերպով լուրջ տնտեսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Բացի այդ, ԱՄՆ գանձապետարանի ղեկավարը Ֆրանսիայի և Իտալիայի ներկայացուցիչների հետ կխոսի էներգետիկ խնդիրների մասին, որոնց կարող է բախվել Եվրոպան ձմռանը։

Reuters-ը նշել է նաև, որ G20-ի գագաթաժողովի շրջանակներում Ելենը երկխոսություն է նախատեսում չինացի գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի Ազգային բանկի ղեկավար Յի Գանի հետ։ Գործակալությունն ընդգծել է, որ կողմերի բանակցությունները պետք է տեղի ունենան նույն օրը, երբ կկայանա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ