fbpx
Առողջապահություն

22:50 29/5/2019

Շարունակվում է համագործակցությունը World Vision կազմակերպության հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյաննն ընդունել է Վորլդ վիժն (World Vision) կազմակերպության ներկայացուցիչ Կարինե Աբելյանին:

Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր` սկսած հղիության և հետծննդյան դեպրեսիայի սկրինինգի հարցաթերթիկի և վարման ուղեցույցից մինչև պերինատալ բուժօգնության որակի վերահսկման գործելակարգի ու գործիքների ներդրմանն ուղղված:

Կարինե Աբելյանը ներկայացնելով կազմակերպության կատարած աշխատանքները առանձնացրել է հղիության և հետծննդյան դեպրեսիայի փորձարկված սկրինինգային ծրագիրը: Ըստ որի` բժիշկը հղիության ընթացքում, ապա ծննդաբերությունից հետո հարցաթերթիկի միջոցով խորհրդատվություն է անցկացնում, ինչն օգնում է հայտնաբերել, թե որ փուլում է առաջանում դեպրեսիան հղիների շրջանում:

Հանդիպմանն անդրադարձել են նաև մանկակական ծառայությունների որակի բարելավմանը՝ առողջության առաջնային պահպանման օղակում երեխաների քարտի լրացման և սկրինինգների իրականացման որակի գնահատման գործիքներին ու դրանք ներդնելու հնարավորությունները:

Նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը կատարած աշխատանանքերի համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Վերեվ