Արցախ

Որոնումներն այսօր շարունակվում են Ջաբրայիլում․ ԱԻՊԾ

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Այս մասին տեղեկանում ենք ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։

Զինադադարից հետո` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից, հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ